Սովորել է ՄալագայումԱնտոնիո Բանդերասի հիմնած մասնավոր Escuela Superior de Arte Dramático համալսարանում։ Հետո թատերական կրթություն է ստացել Մադրիդում։ Ուսումն ավարտելուց հետո սկզբում աշխատել է միայն թատրոնում՝ իսպանական տարբեր բեմադրություններում, օրինակ՝ Ելենա Սանտոսի «Lunas Viejas»-ը և Քրիստինա Գարսիա Պինտոյի և Պաբլո Գարսիայի ռեժիսորավորած «Cuento de Navidad»-ը։ Դերասանի մեկ այլ կարևոր ներկայացումներից է եղել Սելիա Դոլչիի «Չիկագոն», որի հետ նաև աշխատել է նաև «Paisaje Con Argonautas»ի վրա[3]։
2017 թվականին «Ծառայել և պաշտպանել» հեռուստասերիալում կատարել է իր առաջնաելույթը որպես հեռուստատեսային դերասան։ 2019 թվականին նկարահանվել է «Խաղալիք տղա» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Իվանի դերը։